-
02.02.2018|
16:05
Երևանի քաղաքապետարանում կայացած մամլո ասուլիսի ընթացքում քաղաքապետի տեղակալ, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը ներկայացրել է հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի հիմնական հատկանիշները և այն սկզբունքները, որոնք դրված են աշխատանքների հիմքում։
-
02.02.2018|
15:44
Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը հեռախոսով երկկողմ հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր են քննարկել` հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
-
02.02.2018|
15:39
Լևոն Արոնյանը հաղթեց Gibraltar Masters մրցաշարում` եզրափակիչ թայ-բրեյքում հայ գրոսմայստերն ուժեղ էր ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավից:
-
02.02.2018|
15:38
Մայիսի 14-25-ին Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը կազմակերպում է ԱՄՆ-ը:
-
02.02.2018|
15:37
Բավական շատ ժողովրդավար երկրներում կառավարությունների նիստերը դռնփակ են` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, որ նոր վարչապետի օրոք կառավարության նիստերը կլինեն դռնփակ:
-
02.02.2018|
15:34
Արմեն Սարգսյանի հանդիպումները բոլոր քաղաքական ուժերի հետ դեռ չեն ավարտվել` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
02.02.2018|
15:33
Փետրվարի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կկատարվի միջեկեղեցական աղոթք Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի` Էջմիածնում գումարված նիստի առիթով:
-
02.02.2018|
15:32
Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ մերկասառույց է: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
-
02.02.2018|
15:30
Ալմաթիում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի հետ:
-
02.02.2018|
05:51
Արցախի 4 երեխա ունեցող ընտանիքները 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կստանան ռուսաստանաբնակ բարերար Սամվել Կարապետյանից` տեղեկացնում են «Հայաստան» հիմնադրամից: Փետրվարի 3-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա համերգ-միջոցառում՝ նվիրված այդ իրադարձությանը:
">Հետադարձ կապ